Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է 44-օրյայի մասնակիցների դիմանկարները ներկող կինը. Նարեկ Սարգսյան

22 Հոկտեմբեր, 2024 21:38
Ձերբակալվել է 44-օրյայի մասնակիցների դիմանկարները ներկող կինը. Նարեկ Սարգսյան

ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է

«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»:

 

Լրահոս

Դիտել ավելին