Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն իրենց պատմության մեջ ամենացածր մակարդակում են՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։
«Ինչպես գիտեք՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, ցավոք, պատմական մինիմումի են հասել․ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցվել է, իսկ ԵՄ առաջնորդները հստակ հայտարարել են, որ դա Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով է»,- ասել է ԵՄ դեսպանը՝ կոչ անելով վրաց ժողովրդին՝ ակտիվ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։