Կարևոր իրադարձություններ

Անդրեասյանը ներե՞լ է ագրարայինի նախկին ռեկտորին. «Հրապարակ»

18 Հոկտեմբեր, 2024 08:57
Անդրեասյանը ներե՞լ է ագրարայինի նախկին ռեկտորին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա հատկապես աչքի է ընկել նրանով, որ իր կառավարման տարիներին խիստ նվազել է ուսանողների և աշխատակիցների թվաքանակը։

Մեր տեղեկություններով, նաև Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է քննում այդ ժամանակաշրջանի հետ կապված և անցած տարի հենց ԿԳՄՍ նախարարն է Ուռուտյանին արգելել կրկին առաջադրվել ռեկտորի պաշտոնում։

Ստացվում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելով՝ նախարարը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին