Կարևոր իրադարձություններ

Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի. բազմաթիվ վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում

17 Հոկտեմբեր, 2024 21:23
Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի. բազմաթիվ վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածը վերածվել է Վենետիկի։ 

Բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։ 

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս ու նրանք ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Վեոլիա ջրին», որ նման բարձիթողի վիճակ են ստեղծել:

 

Լրահոս

Դիտել ավելին