Կարևոր իրադարձություններ

ԵՄ պատվիրակության հետ քննարկվել են դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումները

17 Հոկտեմբեր, 2024 21:44
ԵՄ պատվիրակության հետ քննարկվել են դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ներառված էին «Դատավորների ու դատախազների կարիերայի համալիր գնահատում» խորագրով TAIEX գործիքի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵՄ փորձագետները:

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ փորձագետների և ՀՀ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների միջև:

ԵՄ փորձագետներն իրենց երախտագիտությունն են հայտնել տարբեր շահագրգիռ մարմինների հետ կայացած արդյունավետ հանդիպումների համար՝ ընդգծելով իրենց ստացած դրական տպավորությունը և քննարկումների բաց, կառուցողական բնույթը։ Փորձագետները նաև ընդգծել են շահագրգիռ կողմերի բարեփոխումներին ձգտելու հստակ պատրաստակամությունը, ինչպես նաև նախաձեռնություններն առաջ մղելու հավաքական հանձնառությունը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում իրավունքի գերակայության ապահովման, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործում՝առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և Արդարադատության նախարարության միջև սերտ համագործակցությունը։

Կողմերը երկուստեք նշել են շարունակական համագործակցության պահպանման կարևորությունը՝ շեշտելով դրա առանցքային բնույթն ընդհանուր նպատակների և բարեփոխումների իրականացման համատեքստում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացաման համատեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին