Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանն ու ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանը տեղափոխվում են Վճռաբեկ դատարան. «Հրապարակ»

12 Հոկտեմբեր, 2024 08:18
ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանն ու ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանը տեղափոխվում են Վճռաբեկ դատարան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին եւ ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանին տեղափոխում են Վճռաբեկ դատարան: Քոչարյանին՝ քաղաքացիական պալատ, Գրիգորյանին՝ քրեական։ ԲԴԽ-ն ԱԺ-ին է ներկայացրել 3-ական թեկնածու, որոնց թվում են Քոչարյանը, որը մի քանի ամիս է՝ անգործ է, հունիսի 25-ին լրացավ նրա լիազորությունների ժամկետը։ 

Օրենքի պահանջով եւս 2 թեկնածու է ներկայացվել՝ Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը եւ Երեւանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։ Իսկ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամ է դարձել 2022թ. դեկտեմբերին՝ 5 տարի ժամկետով: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի փաստաբան Տիգրան Եգորյանը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին