Կարևոր իրադարձություններ

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17 Հոկտեմբեր, 2024 18:49
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հոկտեմբերի 10-16- դրությամբ։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 11-ին և 16-ին,

Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին