Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Արարատի մարզում. սպանությունը կանխվել է

17 Հոկտեմբեր, 2024 22:25
Կրակոցներ՝ Արարատի մարզում. սպանությունը կանխվել է

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի 40 տան մոտ կռիվ է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ 

Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Գևորգ Թ․-ն իրենց տանը կից հողամասում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գրիգոր Մ․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գևորգ Թ․-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո Գրիգոր Մ․-ն հեռացել է, իսկ Գևորգ Թ․-ն տնից վերցրել է եղբոր կնոջ՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Պ․-ի անվամբ գրանցված «ԻԺ-58 ՄԱ» երկփողանի 16մմ տ/չ հրացանը և 2 անգամ հողամասում կրակել օդ։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ Գևորգ Թ․-ն իրենց տնից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։


 

Լրահոս

Դիտել ավելին