Կարևոր իրադարձություններ

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը (լուսանկարներ)

17 Հոկտեմբեր, 2024 17:38
Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը (լուսանկարներ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկի մասին։ 

Տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստացվել է 38 հայտ, ընտրվել է 23-ը: Հաղթող ընկերությունների շուրջ 300 աշխատակիցներ տարբեր ուսումնական հաստատություններում կանցնեն ոլորտային վերապատրաստման ծրագրեր։ 

2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել են դրամաշնորհի տրամադրման պայմանագրերը: Հոկտեմբերի 17-ին 2-րդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում կնքվել է ևս 17 պայմանագիր:

Հաղթող կազմակերպությունները՝ մինչև ծրագրի ավարտը, որպես հաջողության չափանիշ պետք է ներկայացնեն առնվազն մեկ ավարտական աշխատանք։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին:

«Կարողությունների զարգացում» բաղադրիչով նախատեսվում է օժանդակել ՏՏ և ինժեներական կազմակերպությունների կադրային ռեսուրսների բարելավմանը՝ կադրերի վերապատրաստման լավագույն ծրագրերին  տրամադրելովով դրամաշնորհներ (վաուչերներ)։ 

 

Լրահոս

Դիտել ավելին