Կարևոր իրադարձություններ

«Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկը ներկայացնում է նոր նախագիծ (տեսանյութ)

16 Հոկտեմբեր, 2024 23:08
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկը ներկայացնում է նոր նախագիծ (տեսանյութ)

Որքան շատ պրոմո կոդեր, այնքան մեծ՝ տուն շահելու հավանականությունը. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ 

Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

Մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։ 

Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում,  պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով: 

Ամերիաբանկը չի մոռացել նաև Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին:

Ամերիաբանկը և VISA-նհայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ: 

Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի ևVISA-ի ներկայացուցիչներն ու անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից: 

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացվող բոլոր երեք արշավների մանրամասներին ու մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ ameriabank.am կայքում: 

Առավել մանրամասն` Shabat.am-ի տեսնյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին