Կարևոր իրադարձություններ

Շինհրապարակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

16 Հոկտեմբեր, 2024 20:28
Շինհրապարակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 4 թաղամասում ամբարձիչը (կռանը) ընկել է քաղաքացու վրա, գրում

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը:

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Պատվական Ա․-ն է։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում շինարարական հրապարակում բեռ դատարկելուց հետո Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն իր «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչը (կռանը) հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, որի ետնամասում կանգնած է եղել Պատվական Ա․-ն․ ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 

Դիակի արտաքին զննությամբ առկա են եղել գլխի աջ կեսի, քթի շրջանի պատռված վերքեր:

Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Գ․-ն աշխատում է «Բեռների փոխադրում և ավտոծառայություն Կ.Գևորգյան և որդիներ ՍՊԸ»-ում՝ որպես վարորդ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին