«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հոկտեմբերի 2-ին Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայկական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով, «Դվինում» կայացել են հայտնի գործարար, «Ստինկոմ» ընկերության հիմնադիր և «Երևան պլազայի» համասեփականատեր Գենադի Ստեփանյանի զավակի հարսանիքն ու Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի և Մոսկվայի երկրամասում լիազոր ներկայացուցիչ, գործարար Արտյոմ Վարդանյանի հայրիկի 70-ամյակը։
Ասում են՝ հյուրերից շատերը երկու արարողությանն էլ հրավիրված են եղել, նույնիսկ հասցրել են մասնակցել։ Արարողություններն աչքի են ընկել ճոխությամբ, շքեղ երաժշտական կատարումներով, արտերկրից ժամանած աստղերի մասնակցությամբ»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: