Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)

16 Հոկտեմբեր, 2024 19:25
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-16-ն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում էր: Ժնեւում կայացավ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը, որի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ժնեւ կատարած այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի եւ Ֆրանսիայի, Դանիայի ու Հնդկաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Քննարկվեցին բազմակողմ օրակարգային թեմաներից մինչեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին