«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Խնդրո առարկան «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնադրամների տարեկան աուդիտի մրցույթն է: Ագրարային համալսարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 ընկերություն՝ «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիսը» եւ «Փըրֆեքթ աուդիտը»:
Եվ, կասկածելիորեն, հաղթող է ճանաչվել «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերությունը, որն ավելի բարձր գնային առաջարկ է ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատն Ագրարային համալսարանում աուդիտ իրականացնելու ժամանակ դադարեցրել է «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերության անդամակցությունը պալատին»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: