Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում

16 Հոկտեմբեր, 2024 19:16
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով:

Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին