Կարևոր իրադարձություններ

Երևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2024 20:34
Երևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17:54-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին բախվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ղ․ Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Կ․-ին. վերջինս և Ղ. Ղ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին