Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ

23 Նոյեմբեր, 2024 09:12
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի եւ որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Նախապես չեն էլ ասել, ինչպես անում են սովորաբար։

Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում:

Եվ հիմա վերջին պաշտոնանկություններից հետո է միանձնյա որոշում, թե ում նշանակի, իսկ մեկ ամիս առաջ թատրոն էր խաղում` արդարադատության նախարարի հետ կապված` առաջադրումներ, ծրագրեր, քվեարկություն: ՔՊ-ականներից շատերը մամուլից կամ հրամանագրերից են իմանում նշանակում-ազատումների մասին։

Բացատրում են, որ արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ՝ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ բոլորդ անպիտան եք, առանց իմ կամքի ու միջնորդության անկարող եք որեւէ հարց լուծել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին