Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին»

20 Նոյեմբեր, 2024 08:45
«Հրապարակ». Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է, որտեղ մեծ գումարներ կան: Այս օրերին տարբեր անուններ են դաշտ նետվում, մի մասը՝ հավակնորդների կողմից։ Պաշտոն զբաղեցնելու «պլինտուսն» այնքան են իջեցրել, որ ցանկացած տառաճանաչ մարդ հավակնում է նախարար դառնալ:

Բայց հավանական փոխարինողն այս պահին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն է՝ Փաշինյանի սանիկը, սակայն խոսում են, որ նախկին մարզպետ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էլ է դիտարկվում, որին հովանավորում է Աննա Հակոբյանը:

Ի դեպ, իշխող թիմում խոր ափսոսանք են ապրում Ռուստամ Բադասյանի համար, որին պրոֆեսիոնալ են համարում: Այդ դեպքում ինչո՞ւ հեռացրեց պաշտոնից։ Պատասխանեցին՝ պահանջել է ավելի ինտենսիվ հարկահավաքությամբ զբաղվել` երկրում փողի խնդիր կա, այսինքն՝ հարկային տեռոր անել։

Հավանաբար, Բադասյանն ամբողջությամբ չի արդարացրել ակնկալիքները։ Բայց ավելի հավանական է այն վարկածը, որ Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին», որից վտանգ է զգում:

Ոմանք անգամ կանխատեսում են` հաջորդը Տիգրան Ավինյանն է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին