Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ

23 Նոյեմբեր, 2024 19:16
ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախարարին մանրամասն ներկայացվել է աշխատանքի ընթացքը: Ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը:

Նախարար Խուդաթյանը հստակ հանձնարարականներ է տվել շինարարներին: Հանձնարարել է կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ և շարժվել ըստ դրա:

Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

 

Լրահոս

Դիտել ավելին