Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը

20 Նոյեմբեր, 2024 09:12
«Ժողովուրդ». Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ներկայացրած հայտարարագիրը, արձանագրեց, որ այն բաղկացած է քաղաքացիական օրենսգրքի գրեթե բոլոր տեսակի գործարքներից. ՔՊ-ական պատգամավորը նվերներ է ստացել հարսանիքի հյուրերից, քրոջից, մորից, ստացել է նաեւ ժառանգություն, վարկ եւ այլ եկամուտներ։ 

Այս ամենին ի պատասխան՝ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց.

«Դուք հարսանիք չե՞ք գնացել, դրանք մի քանի անձից տրված գումարներ են տարբեր քանակի՝ մեկից 50 դոլար, մեկից 100 դոլար։ Արդյունքում ձեւավորվել է 1 մլն 200 հազար դրամ»։

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը արման Եղոյանից փորձեց պարզել, թե ինչու է թանկարժեք նվերներ ընդունել եւ ինչ նվերներ են դրանք։

Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է հարսանեկան նվերներից զատ այլ եկամուտների նպատակը, քանի որ աղբյուրները անհատներ էին։ Առաջին նվիրատվությունը Նոնա Եղոյանից է՝ 900 հազար դրամ։

«Նոնա Եղոյանը քույրս է, որի հետ միասին մարում ենք մեր ընդհանուր ընտանեկան վարկը, եւ այդ գումարը նվիրատվություն է արել վարկ մարելու համար», – ասաց Եղոյանը։

Հաջորդ նվիրատվությունը Եղոյանը ստացել է Նելլի Սիմոնյանից։

«Հայրս, մինչեւ մահանալը, նախորդող մեկ տարին կենսաթոշակը չէր ստացել եւ կուտակել էր։ Հայրս զինվորական էր եւ բարձր թոշակ էր ստանում՝ գրեթե 300 հազար դրամ։ Հորս մահից հետո այդ կուտակված գումարը ժառանգությամբ փոխանցվեց ինձ, մորս եւ քույրերիս, որպեսզի բանկային փոխանցումներում խուսափենք հետագա խնդիրներից, այսպես ենք գրել»,- եզրափակեց Եղոյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին