«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ արագ իջել է Ազգային ժողովի բուֆետ, մի բաժակ մածուն վերցրել ու վերադարձել դահլիճ: Ապա Փաշինյանի ողջ ելույթի ընթացքում կերել է։
Մեր լրագրողը նկատել է, որ այդ տեսարանը չի վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, նա սեւեռուն նայել է Գեղամ Մանուկյանին, բայց ոչինչ չի ասել։ Նիստից հետո Մանուկյանը պարզաբանել է, որ մածունը կերել է, որ կանխի թունավորումը ելույթից։
Սովետական տարիներին քիմիական գործարաններում կաթ ու մածուն էին տալիս թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներին․ սա այդ ավանդույթի շարունակությունն է: Անցած երեք օրերին խորհրդարանը քննարկում էր եկող տարվա բյուջեի նախագիծը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։