Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Առանց Փաշինյանի նիստ են արել. ինչ են քննարկել

16 Նոյեմբեր, 2024 08:27
 «Հրապարակ». Առանց Փաշինյանի նիստ են արել. ինչ են քննարկել

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել, նա դրանցից բացակայում է միայն գործուղումների ժամանակ, երբ Հայաստանում չի լինում․ այս մասին ՔՊ-ական շարքերին հիմնավոր բացատրություն չի տրվել:

Մեր աղբյուրը կատակեց, թե, հավանաբար, սափրվելու ժամն է եղել` դա ավելի է կարեւորել, քան կուսակցական նիստին մասնակցելը։

Ինչ վերաբերում է նիստին, ապա Բադասյանը մի լավ գլուխ է գովել իր կատարած եւ կատարելիք աշխատանքի վերաբերյալ, հնարավորինս խուսանավել հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզել:

Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, «որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին», պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին