Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն՝ ՔՊ թիմում եւ խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։
Օրինակ՝ հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։
Դատելով վարկային մնացորդից՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաեւ հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո բախտ է ունեցել ժառանգություն ստանալ բնակարան Երեւանում եւ ձեռք բերել 2 ավտոմեքենա»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: