Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաքը։ Այս մասին հաստատել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ը հայտնել էին, որ Բժանիան հրաժարական է ներկայացրել։
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը:
Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ: