Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկությունը. Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո

16 Նոյեմբեր, 2024 12:16
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկությունը. Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։

Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը՝ ժամը 21:00-ն, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։
 
Քվեարկությունն անվճար է։
 
«Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար.
 
այցելեք jesc.tv կայք,
 
դիտեք բոլոր ելույթների նախադիտումներն ամբողջությամբ,
 
անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
 
Աջակցե՛նք մեր պատվիրակին, քվեարկե՛նք Լեոյի օգտին»,-գրում է «Առաջին ալիք»ը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին