ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն անդրադարձել է նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցությանը։
«Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռու մնալու մասին»,-լրագրողներին ասել է պաշտոնյան։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, փոխարտգործնախարարը պատասխանել է.
«Հարցն ուղղեք հայկական կողմին, սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»։