ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն է նշանակել Սթիվեն Չունգին։
Ինչպես ասված է նախագահի հայտարարության մեջ, նա նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցրել է հաղորդակցության տնօրենի պաշտոնը։
Իսկ Սերջիո Գորը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի կադրային վարչության տնօրենի պաշտոնը։
«Սթիվեն Չունգը և Սերջիո Գորը վստահելի խորհրդականներ են եղել 2016 թվականի իմ առաջին նախագահական արշավից ի վեր և շարունակել են հետամուտ լինել «Ամերիկան ամենից վեր» սկզբունքի պաշտպանությանը,- նշված է Թրամփի հայտարարության մեջ: