Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:47-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորագյուղ գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում են անասնագոմի (360 քմ) տանիք և ներսում՝ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։31-ին, մարվել՝ 23։02-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 2500 հակ անասնակեր։
Հրդեշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա (տրակտոր)։