Կարևոր իրադարձություններ

Արմավիրում մայրը սրճեփի եռացած ջուրը պատահաբար թափել է երեխայի վրա

20 Նոյեմբեր, 2024 00:30
Արմավիրում մայրը սրճեփի եռացած ջուրը պատահաբար թափել է երեխայի վրա

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է Shashyan.com-ը, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «ջերմային այրվածք եռացած հեղուկով 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, մոտ 5 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մեկամյա երեխա։

Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը 1 տարեկան աղջնակ է։ Պարզվել է նաև, որ երեխայի մայրն իրենց տան խոհանոցում սուրճ պատրաստելիս իրեն վատ է զգացել և կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է, ինչի հետևանքով ձեռքում եղած սրճեփի եռացած ջուրը թափվել է երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին