Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը և դեսպանը քննարկել են հայ-իտալական համագործակցության հեռանկարները

19 Նոյեմբեր, 2024 19:04
Մհեր Գրիգորյանը և դեսպանը քննարկել են հայ-իտալական համագործակցության հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտեց վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին