Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին և դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել:
Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերը:
ՀՀ ԱԺ նախագահը վիետնամցի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:
Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Վիետնամի Ազգային ժողովի տարածքում և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: