Կարևոր իրադարձություններ

Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

19 Նոյեմբեր, 2024 19:32
Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից գիշերը ATACMS հրթիռներով Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին հարվածելը ազդանշան է, որ Արևմուտքը էսկալացիա է ցանկանում՝ 

«Նման հարվածն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության: Պուտինը բազմիցս ասել է դա։ Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը:

ԱՄՆ ռազմական փորձագետների աջակցությամբ հեռահար արձակումները Ռուսաստանը կընկալի որպես պատերազմի որակապես նոր փուլ»,- G20-ի գագաթնաժողովի շրջանակում նշել է Լավրովը:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին