Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում բարձրագույն վարպետության դպրոցի սան Էրիկ Գասպարյանը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա։
Վերջին տուրում Էրիկը կպայքարի Աշխարհի գավաթի ուղեգրերի համար։ Մրցաշարի արդյունքներով ուղեգիր կնվաճեն առաջին 20 տեղ գրաված շախմատիստները։ Հայ շախմատիստներից 7.5 միավորով առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ Էրիկ Գասպարյանը և Արամ Հակոբյանը ունեն 7 միավոր։