Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». «Ես կապ չունեմ». Ինչո՞ւ է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը

19 Նոյեմբեր, 2024 09:14
«Հրապարակ». «Ես կապ չունեմ». Ինչո՞ւ է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» եւ սպանություն է եղել Երեւանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը:

Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով:

«Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչեւ քննությամբ ամեն բան կպարզվի:

Բայց էդ կապ չունի․ ես սատարում եմ վարչապետին, ինձ էլ համարում եմ քաղաքական թիմի անդամ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին