Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հարվածել ՌԴ-ին. Բորել

19 Նոյեմբեր, 2024 00:28
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հարվածել ՌԴ-ին. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռներ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։ 

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, նրա խոսքով, սակայն, Եվրամիության երկրների ԱԳ նախարարները ընդհանուր որոշում չեն կայացրել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զենքի կիրառման սահմանափակումների վերացման վերաբերյալ, այլ յուրաքանչյուր երկիր որոշում է կայացնում ինքնուրույն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին