Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, տաք հետքերով, մոտ 30 րոպեում, հայտնաբերել ու վնասազերծել են այսօր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխում էին Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմում է փախուստի։