Կարևոր իրադարձություններ

Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՍԱՏՄ

18 Նոյեմբեր, 2024 18:34
Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը:

Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝

խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,
չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,
չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին