Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունները կայացած չեն, պետք է համակարգային խնդիրները լուծել և նոր ընտրություններ անցկացնել։
«Պատրաստվում եմ ընտրակեղծիքների վերաբերյալ հայց ներկայացնել Սահմանադրական դատարան»,- նշել է նա։
Թբիլիսիում ընդդիմադիր ցուցարարներն աղբի տարաներով և ավազի պարկերով բարիկադներ են կառուցել։