Նոյեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նիստի մեկնարկին որոշում է կայացվել անկախ մարմնի կողմից FREDA-ի ակտիվների գնահատումն իրականացնելու վերաբերյալ, որի արդյունքների հիման վրա կորոշվի հիմնադրամի հետագա գործունեության հարցը։
Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի 2022 և 2023 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության պատրաստած ֆինանսական հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները։
Քննարկվել են 2023-2025 թթ.-ի ամփոփ բյուջեի և պահպանման ծախսերի նախահաշվի նախագծերը, ինչպես նաև 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտորական ընկերության մրցույթ հայտարարելու հարցը։
Խորհրդի որոշմամբ hիմնադրամի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները երկարաձգվել են մինչև հիմնադրամի հետագա գործունեության նպատակահարմարության հարցի լուծումը։