Կարևոր իրադարձություններ

Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր. Ավինյան

18 Նոյեմբեր, 2024 12:50
Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր. Ավինյան

«Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են:

Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր:

Ուրախ եմ, որ  արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:     

 

Լրահոս

Դիտել ավելին