Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը ազատման դիմումներ են գրել. Shamshyan.com

17 Նոյեմբեր, 2024 22:42
ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը ազատման դիմումներ են գրել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և  ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ 

Արդյո՞ք վարչապետը պաշտոնանկ կանի նրանց, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին