Մեխիկոյում անցկացված «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը։
21-ամյա պրոֆեսիոնալ պարուհին, ձեռներեցը և սկսնակ իրավաբանը առաջ է անցել 126 այլ մասնակիցներից՝ դառնալով առաջին դանիացի կինը, որը հաղթել է այս հեղինակավոր մրցույթում:
Վիկտորիայի թագը հանձնել է «Միսս Տիեզերք 2023» Նիկարագուայի ներկայացուցիչ Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոն։