Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ընդդիմությունն անցնում է նստացույցի

18 Նոյեմբեր, 2024 00:29
Վրաստանի ընդդիմությունն անցնում է նստացույցի

«Հանուն փոփոխությունների» կոալիցիան կոչ է արել բոլորին միանալ Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ ընթացող 24-ժամյա բողոքի ակցիային։

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ը, ընդդիադիր «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել բողոքի «զբոսանքները» և պետք է անցնել կոնկրետ գործողությունների՝ փակել ամեն ինչ և անժամկետ բողոքի ակցիա սկսել նաև Ռուսթավելի պողոտայում, իսկ այնուհետև դանդաղ և նպատակային փակել բոլոր մայրուղիները՝ մինչեւ Վրաստանում նոր ընտրությունների նշանակում:

Նստացույցի առաջին վայրը Թբիլիսիի պետական համալսարանն է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին