Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ Ռիգայում հյուրընկալվել է Լատվիայի թիմին։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Մեր ընտրանին արտագնա հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի խմբային փուլը՝ վաստակելով 7 միավոր: