ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Լուրը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, դեռ երեկվանից լուրեր էին պտտվում, որ մի շարք պաշտոնյաներ ազատման դիմումներ են ներկայացրել:
Վաղ առավոտից հրաժարականի մասին հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որի հաջորդեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրաժարականը:
Ավել վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները: