Կարևոր իրադարձություններ

Երևանում մեքենաներ են բախվել. մեկը կոտրել է խաչմերուկներն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր

18 Նոյեմբեր, 2024 23:47
Երևանում մեքենաներ են բախվել. մեկը կոտրել է խաչմերուկներն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:50-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 67-ամյա Հովհաննես Կապլանյանի վարած «Kia» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Շեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկներն ազդարարող ցուցանակին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, «Kia»-ի վարորդը տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց:


 

Լրահոս

Դիտել ավելին