Կարևոր իրադարձություններ

Աշխատասենյակում հայտնաբերվել է Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը

24 Նոյեմբեր, 2024 11:09
Աշխատասենյակում հայտնաբերվել է Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը

Նոյեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «Շտապօգնության 5-րդ ենթակայանից» հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։ 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին