ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։
Այս մասին վարչապետը տեղեկացրել է Instagram-յան միկրոբլոգում:
«Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։
Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը: