Կարևոր իրադարձություններ

Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ. ՊՆ հորդորը՝ հայկական ԶԼՄ-ին

24 Նոյեմբեր, 2024 12:51
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ. ՊՆ հորդորը՝ հայկական ԶԼՄ-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Oտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին