Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ։
Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից։ Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: